Սույն էջում նեկայացված պայմանները համարվում են "Հրապարակային պայմանագրի" անբաժանելի մասը` Հավելվածը: Պայմանագրին կից հավելվածում նշված բոլոր պայմանները հանդիսանում են Պայմանագրի պայմանները:

Տերմիններ և սահմանումներ

Unishop.am (Յունիշոպ ԷՄ)՝ էլեկտրոնային կոմերցիայի համար նախատեսված կայք/համակարգ (ծրագրային ապահովում)։

Համակարգ ՝ unishop.am կայքը, որը առաջարկում է ծառայությունների մատուցում։

Օգտվող ՝ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ, ով գրանցված է unishop.am համացանցային կայքում։

Առաքման պայմանները

Երևանում ՝ առաքման արժեքն է 600 դրամ, առաքումը կատարվում է ՝ unishop առաքման ծառայության կամ այլ առաքման ծառայության միջոցով։ Առաքման օրը կամ մեկ օր առաջ նախօրոք տեղեկացնում ենք հաճախորդին առաքման մասին։

Մարզերում ՝ առաքման արժեքն է 600 դրամ, առաքումը կատարվում է "Հայփոստ" -ի միջոցով։ Պատվիրված ապրանքը Հայաստան հասնելուն պես անհրաժեշտ է կատարել վճարումը տերմինալի կամ բանկային փոխանցման միջոցով, որից հետո երեք աշխատանքային օրում ապրանքը կառաքվի։

Երաշխիքները

Համակարգում ներկայացված ապրանքները անցնում են որակի ստուգում այնուհետև տեղադրվում կայքում, եթե ապրանքը ներմուծման ընթացքում վնասվում է, մենք տեղեկացնում ենք հաճախորդին և ներմուծում նորը, Եթե պատվիրատուն ապրանքի հետ որևէ խնդիր նկատի այն կարող է վերադարձնել։

Գաղտնիության քաղաքականությունը

unishop.am կայքը, օգտվողներից հավաքում է հետևյալ տվյալները ստորև ներկայացված պայմանները բավարարելու համար ՝

  • Անուն Ազգանուն - օգտվողին տարբերակելու համար․
  • Հեռախոսահամար - օգտվողի հետ կապ հատատելու համար․
  • Հասցե - առաքում իրականացնելու համար․
  • Փոստային ինդեքս - առաքում իրականացնելու համար․


Կայքի անվտանգությունն ապահովելու նպատակով հնարավոր է հավաքագրվեն հետևյալ տվյալնները ՝

IP հասցեն, օգտագործվող սարքի և ծրագրային ապահովման մասին տեղեկություններ։

Համակարգը պահպանում է  "ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքով սահմանված բոլոր դրույթները։


Հրապարակային պայմանագիր